Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում Բելառուսը եւ Ղազախստանը հավանություն չեն տվել Ռուսաստանի առաջարկությանը` Ուկրաինայից ներմուծվող ապրանքերի մաքսատուրքերի բարձրացման վերաբերյալ, գրում է «Վեդոմոստի» թերթը` վկայակոչելով դաշնային պաշտոնյային:
Նախօրեին Ուկրաինան ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածը: Փաստաթուղթը ենթադրում է ներմուծման հարկերի զրոյացում: ՌԴ իշխանությունները բազմիցս ասել են, որ Ուկրաինայի կողմից համաձայնագիրը ստորագրելուց հետո, բացասական հետեւանքների դեպքում, Ռուսաստանը ներքին շուկան կպաշտպանի Եվրոպայից առանց հարկերի ապրանքների հոսքից:
Ուկրաինան շարունակում է մնալ ԱՊՀ ազատ առեւտրի գոտու անդամ: ՄՄ անդամների աջակցության բացակայության դեպքում Ռուսաստանն իրավունք ունի միակողմանի միջոցներ ձեռնարկել:
Նշվում է, որ ուկրաինական ներմուծումից սեփական շուկան պաշտպանելու նպատակով, Ռուսաստանը կարող է օգտագործել ԱՊՀ-ի ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագրին կից 6-րդ դրույթը, որը հնարավորություն է տալիս չեղյալ հայտարարել նախապատվությունները, եթե ներմուծման աճող ծավալը վնասում է տնտեսությանը: Զրոյական հարկը կարող է փոխարինվել միասնական մաքսային հարկով` ըստ ԱՀԿ-ի կանոնների, հետեւաբար Ուկրաինայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կարող են կազմել 7,1%:





























