Աֆրիկայում կնճիթով սրնչակների եւս մեկ տեսակ է հայտնաբերվել: Մորթով ծածկված կաթնասունը հայտնաբերվել է աֆրիկյան անտառում:

Բոնի-Դոդորի անտառի բազմազանությունը հետազոտող կենսաբանները Քենիայի հյուսիս-արեւելյան ափամերձ տարածքում տեսախցիկ-թաքստոցներ են տեղադրել: Նկարահանված տեսանյութը դիտելիս, կենդանաբանները հայտնաբերել են նախկինում անհայտ այս կենդանուն:

Հետազոտողները պնդում են, որ կրծողն կարմրավուն երանգով դարչնագույն մորթի ունի, որը թաքցնում է կենդանուն քարքարոտ տեղանքից: Հասուն կենդանին կշռում է  28 գրամ, իսկ քթի ծայրից մինչեւ պոչի ծայր երկարությունը 19 սմ է:

Նոր տեսակը ստացել է Macroscelides micus անվանումը: Լոնդոնյան կենդանաբանական հանրության (ZSL) եւ Քենիայի վայրի բնության պահպանության ծառայության (KWS) ներկայացոցւիչներից կազմված թիմը կենդանու ԴՆԹ-ի անալիզ է ցանկանում անցկացնել, որպեսզի վերջնականապես հաստավի՝ այն նոր տեսակի ներկայացուցի՞չ է, թե՞ ոչ:

 Եթե դա իսկապես նոր տեսակ է, ապա այն կլինի Աֆրիկայում ապրող Macroscelides ընտանիքի 19-րդ տեսակը: