Սեւանի ափամերձ հատվածներից մեկում, հունիսի 23-ի գիշերը դանակահարություն է գրանցվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փայտե տնակի հետնամասում, 40-ին մոտ մի կնոջ համար վիճել են 22-ամյա երկու երտասարդներ:

Սեւանի հիվանդանոցի հերթապահ քույրը ոստիկանության Սեւանի բաժին է ահազանգել, որ որովայնի կտրած-ծակած, արնահոսող վերքով մի երիտասարդի են իրենց մոտ տեղափոխել:

Հիվանդանոց հասած ոստիկանները պարզել են, որ մարմնական վնասվածք ստացած քաղաքացուն դանակահարել է իր ընկեր, Սեւան քաղաքի բնակիչ Մխիթար Նազարյանը, որը բերման է ենթարկվել:

Պարզվել է, որ Մխիթարը 38-ամյա, 3 երեխաներ ունեցող մի կնոջ հետ է կապվել, իսկ ընկերը նրան ասել է, թե այդ կինը դավաճանում է նրան:

Մանրամասները՝ տեսանյութում: