Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին ձերբակալել են կոռուպցիայի գործով ցուցմունք վերցնելու համար , փոխանցում է Agence France-Presse-ը:
Reuters-ը հայտնում է, որ Սարկոզին Նանթեր քաղաքի բաժանմունքում է:
2013թ. Ֆրանսիայում կարճվել էր Նիկոլա Սարկոզիի նկատմամբ հարուցված քրգործը, որին մեղադրում էին L'Oreal-ի նախկին ղեկավար Լիլիան Բեթանկուրի վստահությունը չարաշահելու եւ 2007թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նրանից գումար ստանալու մեջ, հայտնում է gazeta.ru-ն:
2014թ. մայիսին ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության բարձրաստիճան անդամը խոստովանել էր, որ 2012թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Սարկոզիի հաշիվների հետ կապված մանիպուլյացիաներ է կատարել: Իր հերթին կուսակցության նախագահի խորհրդական Ժերոմ Լավրիյեն հերքում է այդ մանիպուլյացիաների անօրինականությունը:





























