Հոգեբույժների ամերիկյան ասոցացիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ Ինքնալուսանկարներով տարվելը՝ «սելֆին», հոգեկան խանգարում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Adobo Chronicles-ին:

Պարբերականի տվյալներով՝  ասոցացիան ներկայացրել է selfies անունով նոր հիվանդության դասակարգումը:

Այսպես, այն սահմանում է՝ որպես օբսեսիվ-կոմպուլսիվ (անցանկալի մտքեր՝ ուղեկցվող կպչուն գործողություններով) ցանկություն նկարելու ինքն իրեն եւ տեղադրելու նկարները սոցիալական ցանցերում՝ սեփական անձի նկատմամբ հարգանքի եւ շփման բացը լրացնելու համար

Adobo Chronicles տվյալներով՝ առանձնացվում են խանգարման երեք մակարդակներ.

Էպիզոդիկ սելֆիտ. ինքն իրեն նկարում է օրական ամենաքիչը 3 անգամ՝ չտեղադրելով դրանք սոցիալական ցանցերում:

Սուր սելֆիտ. ինքն իրեն նկարում է օրական ամենաքիչը 3 անգամ եւ տեղադրում դրանք սոցիալական ցանցերում:

Քրոնիկ սելֆիտ. ինքն իրեն նկարելու շուրջօրյա անզուսպ ցանկություն՝ տեղադրելով բոլոր նկարները սոցիալական ցանցերում օրական 6 եւ ավելի անգամ:

Նշվում է նաեւ, որ առայժմ չկա համապատասխան բուժում տվյալ հիվանդության դեմ, սակայն Global Trend News պորտալի օգտատերերից մեկը, մեկնաբանելով տվյալ նորությունը, առաջարկել է խնդրի լուծման իր տարբերակը՝ պարզապես վերացնել բջջային հեռախոսը: