Seiko Epson ընկերությունը GPS մոդուլով «խելացի» ժամացույցների երկու մոդել է ներկայացրել, հաղորդում է Digitimes-ը: Ժամացույցները նախատեսված են վազքի սիրահարների համար:

Արտադրողի կողմից առաջարկված գները համապատասխանաբար 350 եւ 490 դոլար են: Երկու մոդելներն էլ սկզբում կսկսեն վաճառել Թայվանի շուկայում, հաղորդում է Gazeta.ru-ն:

SF-710S-ը առաջարկվում է օգտագործել 21 կմ հեռավորության համար, իսկ SF-310G-ն՝ մինչեւ 9 կմ հեռավորության համար, հաղորդում է Еpson-ը: