Իսրայելի ավիացիան 15 Գազայի հատվածում  ՀԱՄԱՍ-ի 15 օբյեկտ է ռմբակոծել: Ըստ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության՝  իսրայելական կողմին ի պատասխան կետային հարվածներ են հասցվել Պաղեստինի ինքնավարության կողմից:

Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է polit.ru-ն:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Թել-Ավիվը չի դադարեցնի ՀԱՄԱՍ-ի  դեմ պայքարը հրեա երեք դեռահասների սպանությունից  հետո:

Հիշեցնենք, երեք դեռահասների մարմինները գտել էին Հորդանան գետի արեւմտյան ափին՝ 18 օր տեւած որոնումներից հետո: Դեռահասների անհետացումից անմիջապես հետո Նեթանյահուն  առեւանգման մեղավոր էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին եւ նշել, որ դրա համար պատասխան են տալու: