ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության ղեկավար Ջեհ Ջոնսոնը հայտարարել է արտասահմանյան երկրների որոշ օդանավակայաններում անվտանգության ռեժիմի ուժեղացման մասին:

Ջոնսոնի խոսքով՝ գերատեսչությունը անընդհատ գնահատում է գլոբալ սպառնալիքները եւ վերանայում ավիաուղեւորային փոխադրումների համակարգում անվտանգության ապահովման միջոցառումները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ջոնսոնը, սակայն, չի հստակեցրել, թե ինչո՞վ են պայմանավորված այդ միջոցառումները եւ ո՞ր օդանավակայանների մասին է խոսքը:

Օբամայի վարչակազմի անդամները արեւմտյան լրատվական գործակալություններին հաղորդել են, որ ԱՄՆ-ը ծրագրում է մի շարք արտասահմանյան օդանավակայաններում ուժեղացնել անվտանգության միջոցառումները այն անհանգստությամբ, որ «Ալ-Քաիդան» զբաղվում է պայթուցիկ սարքերի նոր տեսակների ստեղծմամբ, որոնք կարելի է տեղափոխել ինքնաթիռ: