Բեռլինում ավարտվել է մի քանի տասնյակ միգրանտների եւ քաղաքային իշխանությունների դիմակայությունը: Մեկ շաբաթ առաջ ապօրինի ներգաղթյալները գրավել էին դպրոցի դատարկ շենքը, իսկ հուլիսի լույս 3-ի գիշերը հաջողվել է փոխզիջման հասնել. Մարդիկ կարող են մնալ դպրոցում, սակայն պարտավորվում են փողոցային բողոքներ եւ անկարգություններ չկազմակերպել ու այլ ներգաղթյալների չհյուրընկալել, փոխանցում է Euronews-ը:
Դպրոցի շենքը մեկ շաբաթ առաջ գրավել էին Աֆրիկայից եւ Սիրիայից եկած շուրջ 300 ներգաղթյալներ: Այժմ նրանց թիվը 40-ի մոտ է:Նրանք բոլորն ակնկալում են փախստականի կարգավիճակ ստանալ: Սկզբում իշխանությունները հրահանգել էին շենքը մաքրել ներգաղթյալներից: Մոտ հազար ոստիկաններ շրջափակել էին տարածքը, ինչը կաթվածահար էր արել թաղամասի կյանքը եւ մեծ անհարմարություններ պատճառել բնակիչներին:











