Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել Վալերի Գելետեյին երկրի պաշտպանության նոր նախարար նշանակելու մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկին, փոխանցում է  ՈՒՆԻԱՆ-ը:

Որոշմանը կողմ են քվեարկել 386 պատգամավորներից 327-ը:

Նախկին նախարար Նիկոլայ Կովալը Անվտանգության եւ պաշտպանության ազգային խորհրդի քարտուղարի տեղակալ կդառնա:

Բացի այդ, գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Վիկտոր Մուժենկոն:

Պորոշենկոն նրան բնութագրել է որպես հակաահաբեկչական գործողության ընթացքում իրեն հերոսաբար դրսեւորած անձնավորություն: