ՌԴ Պետդումայի խորհուրդը հրաժարվել է Դումայի քննարկմանը ներկայացնել Ուկրաինայի հարավ-արեւելքում ցեղասպանության մասին հայտարարությունը: Այս մասին տեղեկացրել է «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը:
Պատգամավորն առաջարկել է նախագիծը ներառել Պետդումայի հուլիսի 4-ի նիստի օրակարգում: «Սակայն ԱՊՀ գործերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարեց, որ խնդիրն իսկապես գոյություն ունի եւ այն պետք է քննարկել, բայց այս պահին նման հայտարարության ընդունումը կարող է վնասել Բեռլինում անցկացվող՝ Ուկրաինայի հարցերով քառակողմ բանակցություններին»,- Росбалт-ի փոխանցմամբ՝ ասել է Միրոնովը:





























