Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին ելույթ է ունեցել ինքնավար շրջանի խորհրդարանում՝ Իրաքից անջատման շուրջ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ:

Նրա խոսքով՝ նախարարները պետք է համաձայնության գան հանրաքվեի ամսաթվի շուրջ: Ելույթ ունենալով խորհրդարանականների առաջ՝ Բարզանին ընդգծել է, որ «Այժմ Իրաքում տեղի ունեցող երեւույթները վարչապետ Նուրի ալ-Մալիքի ոչ ճիշտ քաղաքականության արդյունք են», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Անցյալ շաբաթ Բարզանին հայտարարել էր, որ (քրդական ռազմականացված ստորաբաժանումներին) Քիրքուք նահանգ պեշմերգի մուտք գործելու պահից համանուն քաղաքի եւ այլ վիճելի տարածքների պատկանելիությունը Իրաքյան Քուրդիաստանին վերջնականապես որոշվել էր:

«Մեր համբերությունը 10 տարի բավարարեց, որոնց ընթացքում այս տարածքներում խնդիրների լուծման անհաջող փորձեր են ձեռնարկվել: Մենք Քիրքուքից եւ այլ վիճահարույց տարածքներից դուրս չենք գա», - ընդգծել է Բարզանին:

«Այդ շրջաններում Իրաքի ուժերն են, այնտեղ անվտանգության ոլորտում վակուում է առաջացել, եւ պեշմերգը այն լցնելու համար է մուտք գործել», - նշել է Բարզանին: