Ասիայում համագործակցության եւ անվտանգության կոնֆերանս, պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Իրանի, Աֆղանստանի եւ Ղազախստանի նախագահների հետ։
Թուրքական Ihlassondakika կայքէջի փոխանցմամբ՝ Չրաղան պալատում տեղի ունեցած հանդիպումների գլխավոր թեման եղել է Իսրայելի հետ կապված խնդիրը։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահը կրկնել է օրեր առաջ ասածը, ըստ որի եթե Իսրայելը չգնա ընդունելի որեւէ կարգավորման, Թուրքիան Իսրայելին չի ներելու։ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այդ խնդրում իր աջակցությունն է հայտնել Թուրքիային, եւ անընդունելի համարել Իսրայելի զինվորականների գործողությունները օգնություն տանող նավերի դեմ։
Աբդուլա Գյուլը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է էներգետիկ խնդիրները, ինչպես նաեւ Ղրղըզըստանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները։

























