Ամերիկացի պրոֆեսոր Հեսաի Տաֆտը, որի լուսանկարը նացիստներն օգտագործում էին որպես արիացի իդեալական երեխայի պատկեր, իրականում հրեուհի է: «Ես այժմ կարող եմ դրա վրա ծիծաղել, - Bild թերթի հարցազրույցում պատմել է 80-ամյա կինը: -Սակայն եթե նացիստներն այն ժամանակ իմանային՝ ով եմ ես իրականում, ես ողջ չէի լինի»: Վերջերս Տաֆտը Իսրայելի Հոլոքոստի թանգարանին է հանձնել իր մանկական լուսանկարով ամսագիրը:

Կինը պատմել է, որ լուսանկարի հեղինակն իրեն ուղարկել էր մրցույթի՝ առանց ծնողների համաձայնության, նացիստների ռասիստական տեսակետը ծաղրելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Լուսանկարչին իսկապես հաջողվել էր խաբել նացիստներին. իրականում հրեա աղջնակի լուսանկարն ամսագրի համար հավանաբար ընտրել էր պրոպագանդայի նախարար Ի. Գեբելսը: