Ավտոմոբիլիստն ու մոտոցիկլիստների խումբը ճանապարհային վեճ են խաղացել, որպեսզի տղամարդը կարողանա իր սիրելիին գեղեցիկ սիրո առաջարկություն անել:

Ողջ գործողությունը տեսագրվել է եւ տեղադրվել YouTube-ում՝ հավաքելով ավելի քան 6 միլիոն դիտում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մոտոցիկլիստներից մեկը սկսել է հետապնդել սեդանի վարորդին: Հասնելով մեքնային նրանք շրջապատել են վարորդին եւ վեճի բռնվել:

Մոտոցիկլիստներից մեկը հրել է վարորդին, որից անմիջապես հետո մեքենայից դուրս է եկել աղջիկը: Որոշ ժամանակ անց մոտոցիկլիստների հարձակմանը ենթարկված տղան նրան ամուսնության առաջարկ է արել: Մատանին նվիրելիս, մոտոցիկլիստներից մեկը մեքենայի բեռնախցիկից դուրս է բերել ծաղիկների փունջ եւ նվիրել աղջկան: