World of Tanks Blitz տանկային մարտերի պլանշետային տարբերակը առաջին տեղն է զբաղեցրել App Store-ի անվճար ծրագրերում՝ ինչպես iPhone-ի, այնպես էլ iPad-ի համար: Այս մասին են վկայում App Store-ի պաշտոնական տվյալները հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածի համար:
Բելառուսական արտադրող Wargaming-ն առաջին անգամ թողարկել է տանկային ծրագրի բջջային տարբերակը: Մարտերի մասշտաբները փոքրացել են. 15 մարտական մեքենաների փոխարեն ամեն կողմը կարող է օգտագործել 7-ը: Մասնակիցները պետք է նորից կատարելագործեն իրենց սկզբնական տանկերը, քանի որ համակարգչից հնարավոր չէ խաղը տեղափոխել բջջային տարբերակ: Սակայն սա չի խանգարել, որպեսզի խաղը առաջին տեղը զբաղեցնի iPhone-ի եւ iPad-ի անվճար խաղերի շարքում, հայտնում է lenta.ru-ն:





























