Բեռլինի Եվրոպական թանգարանում ռոբոտի կողմից պետք է արտագրվի 304805 տառ, մեխանիկական ձեռքով, կալիգրաֆիկ ձեռագրով: Հնգամատյանի արտագրության անսովոր ակցիան սկսվի հուլիսի 10-ից: Ավետարանական տեղեկատվական epd գործակալության հաղորդմամբ, ամեն օր ռոբոտը 10 ժամ շարունակ կարտագրի:
Գեղարվեստական տեղակայումը պատրաստվել է robotlab ստեղծագործական խմբի միջոցով: Մեխանիկական արտագրողին կպահանջվի 3 ամիս: Հնգամատյանի երկրորդ օրինակը այդ նույն ժամանակ կարտագրի րաբունին՝ ցուցադրելով այցելուներին հնագույն ավանդույթները, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:





























