Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զինծառայողներին հանձնարարել է բարձրացնել Ուկրաինայի պետական դրոշը Սլավյանսկում: Այդ մասին հաղորդում է UNIAN-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը:

«Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին զեկուցել է, որ այսօր գիշեր զինյալները փորձել են դուրս գալ Սլավյանսկից եւ ընկել ուկրաինական զորքերի ականանետային կրակի տակ: Արդյունքում ոչնչացվել է հակառակորդի մեկ տանկ, երկու զրահամեքենա եւ երկու դեսանտային մարտական մեքենա», - ասվում է հաղորդագրությունում:

«Նախագահը հանձնարարել է Գլխավոր շտաբի պետին վերականգնել պետական դրոշը Սլավյանսկի քաղաքային խորհրդի շենքի վրա», - ասվում է հաղորդագրությունում: