Թուրքիայի եւ Ռուսաստանի վարչապետների մասնակցությամբ հունիսի 8-ին Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի եւ ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինի, Թուրքիայի ատոմային էներգետիկայի խորհրդի (TAEK) եւ  «Ռոստեխնադզոր»-ի միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:

Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ` ստորագրված համաձայնագիրը ներառում է համագործակցություն  ատոմային էներգետիկայի մի շարք ոլորտներում, այդ թվում` ատոմակայանների անձնակազմերի որակավորման բարձրացման,  ռադիացիայից պաշտպանվելու, օգտագործված ռադիոակտիվ վառելիքի հետագա տնօրինման եւ այլ ն:  

Ստորագրման միջոցառումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ զարգացող տնտեսական, քաղաքական եւ մշակույթային հարաբերությունները հասել են դեռեւս չգերազանցված մակարդակի:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով 2009-ին ռուս-թուրքական ապրանքաշրջանառությունը նվազել էր մինչեւ 23 մլրդ դոլարի: Հուսով ենք այդ թիվը կհասնի մեր համատեղ նախանշած 100 մլրդի սահմանագիծը»,-նշել է Թուրքիայի վարչապետը: