Ուկրաինայի ու ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագրի ստորագրումը միանշանակ փոփոխության չի ենթարկում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւհարաբերությունները: Այդ մասին NEWS.am-ի եւ «Ազատություն» ռադիոյիհայկական ծառայության թղթակիցների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Նրա խոսքով՝ Ուկրաինան եւ Հայաստանը հետաքրքրված են բոլորուղղություններով երկկողմանի համագործակցության զարգացման եւ խորացմանմեջ: «Եվ, իհարկե, առաջին հերթին, տնտեսական ուղղությամբ, քանի որՈւկրաինայի եւ Հայաստանի միջեւ ծավալուն ապրանքաշրջանառություն էգործում»,- նշել է Իվան Կուխտան:
Պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք ինչ-որ փոփոխություններտեղի ունենալ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո,դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ գործում է ազատառեւտրի մասին համաձայնագիր: «Եվ հնարավոր են ինչ-որ փոփոխություններ այդհարաբերություններում, տուրքերի գանձում եւ եւ այլն: Կարծում եմ դրանք քննարկման առարկա չեն»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ տարվա վերջիննախատեսվում է հայ-ուկրաինական համատեղ միջկառավարականհանձնաժողովի նիստ անցկացնել Երեւանում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի 27-ին Ուկրաինան Վրաստանի եւՄոլդովայի հետ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքեց:





























