Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 26-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը մեղադրվում է իրեն վարձով բնակարան տրամադրած մարդկանց տնից երկրորդ անգամ գողություն կատարելու մեջ:

Լյուդվի Հովհաննիսյանն իր առաջ գողությունը կատարել էր դեռ 2012 թվականին: Տարեց զույգը հիվանդանոցում բուժվելու ընթացքում տան բանալին վստահել էր երկրորդ հարկում վարձով ապրող Լյուդվիգին, որն էլ օգտվելով տանտերերի բացակայությունից՝ գողացել էր փող եւ ոսկեղեն: Այդ ժամանակ 26-ամյա երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեկ տարի կալանավայրում անցկացնելուց հետո Լյուդվիգն ազատ էր արձակվել:

2013 թվականին ապրիլի 13-ին Լյուդվիգը նորից մտել էր նույն մարդկանց բնակարան եւ այնտեղ հափշտակել ավելի քան 1 մլն դրամի փող, ոսկի եւ թանկարժեք խմիչք:

Կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: