Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության նոր ձեւաչափը աշնանը կորոշվի: Այսօր՝ հուլիսի 8-ին, մամուլիս ասուլիսին նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հստակ կսահմանվեն ԵԱՏՀ-ին Հայաստանի անդամակցության վերջնական ժամկետները եւ պարզ կդառնան այդ կառույցում վերջինիս անդամության պայմանները: Քաղաքագետի կարծիքով, սա Երեւանին թույլ կտա ավելի հստակ կողմնորոշվել ԵՄ-ի նկատամամբ նոր արտաքին քաղաքականության մշակման ժամանակ:
Բացի այդ, Մինասյանը ուշադրության հրավիրեց այն հանգամանքին, որ մոտավորապես այդ նույն ժամանակ՝ հոկտեմբեր-նոյեմբերին, Բրյուսելում Եվրահանձնաժողովի նոր կազմ կձեւավորվի, որ եւ նոր քաղաքականություն կմշակի հետսովետական տարածքում:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացած ԵՄ «Արեւելյան համագործակցության» երրորդ տարածաշրջանի ընթացքում Հայաստանը չնախաստորագրեց ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնությունը՝ հանդես գալով Մաքսային միությանը անդամակցելու հայտարարությամբ:





























