1983թ. Հարավային Կարոլինայի Չարլսթոնի օդանավակայանի նոր սպասասրահի շինարարության ժամանակ հայտնաբերվել էին Երկրի վրա ապրող ամենախոշոր թռչնի քարացած հետքերը:
Pelagornis sandersi-ի թեւերի բացվածքը, որը մոլորակի վրա ապրել է 28 միլիոն տարի առաջ, հասել է 7 մ-ի:
Մնացորդներն այնքան խոշոր են եղել, որ դրանք ստիպված են եղել բարձրացնել էքսկավատորի օգնությամբ:
Պելագորնիտիդները բնակվել են տասնյակ միլիոն տարիներ, սակայն անհետացել են 3 միլիոն տարի առաջ, եւ գիտնականները չգիտեն, թե՝ ինչու: Համակարգչային մոդելի օգնությամբ գիտնականները պարզել են, որ թռչունը կշռել է 40 կգ , իսկ նրա մարմնի կառուցվածքն էլ թույլ է տվել երկար ժամանակ օդում մնալ:
Ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են PNAS ամսագրում, փոխանցում է gazeta.ru-ն:




























