Apple ընկերությունը որոշել է փոխել սմաթֆոնների անվտանգության շուրջ մոտեցումը եւ արտոնագրել է գաջեթների ինտելեկտուալ արգելափակումը՝ կախված դրանց գտնվելու վայրից:
Այսպես, iPhone-ը կամ այլ iOS-գաջեթը որոշելու են իրենց գտնվելու վայրը եւ դրանից կախված՝ պաշտպանության տարբեր մակարդակ են սահմանելու: Ըստ ТСН-ի, տանը, օրինակ, գաջեթը չի առաջարկելու արգելափակումը հանելու կոդ ներմուծել, իսկ հանրային վայրերում մատնահետքի սքաների միջոցով նույնականացում է պահանջելու:
Բացի այդ, պոտենցիալ վտանգավոր վայրերում գաջեթը կարողանալու է ինքնուրույն ուժեղացնել անվտանգությունը:
Apple-ի ներկայացուցիչների կարծիքով, այս որոշումն օգտատերերին կազատի ամեն անգամ նույնականացում անցնելու անհրաժեշտությունից:





























