Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Ռայս Լեյք քաղաքում սեւ արջը գլուխը մտցրել է կաթի տարայի մեջ եւ չի կարողացել հանել այն: Ծուռթաթին փրկել հաջողվել է մի քանի անհաջող փորձից հետո միայն: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Mirror» պարբերականը:

Իր տրակտորով դաշտի միջով ընթացող անտառահատը սեւ արջ է տեսել, որը չի կարողացել գլուխը հանել կաթի տարայի միջից: Նա փորձել է կռունկի օգնությամբ փրկել արջին: Երկու-երեք փորձից հետո նրան հաջողվել է բարձրացնել երկաթե տարան: Արջի գլուխը դուրս է թռել, եւ կենդանին փախել է դեպի հարեւան անտառը՝ նույնիսկ «շնորհակալություն» չհայտնելով եւ չնայելով իր փրկարարի ուղղությամբ: