Չինական կայքում հայտնվել են նոր Nokia Lumia X-ի լուսանկարները։ Վերոնշյալ մոդելը միանգամայն հաջողված Lumia 520 and Lumia 525 մոդելի շարունակությունը կդառնա։
Հարկ է նշել, որ լուսանկարները հրապարակվել են այն բանից հետո, երբ սմարթֆոնը հայտնվել է Հավաստագրման դաշնային կենտրոնում, փոխանցում է Bit-news-ը։
Նոր մոդելի առանձնահատկությունը կդառնան երկու փոփոխությունները։ Դրանց տարբերությունները միայն օգտագործվող օպերացիոն համակարգում կլինեն։ Այժմ
Nokia Lumia X-ը ոչ միայն Windows Phone-ով, այլեւ Android-ով կաշխատի։
Շատերին կհիասթափեցնի ճակատային տեսախցիկի բացակայությունը։ Փոխարենը սարքը երկքարտանի է։ Սմարթֆոնի շուկա դուրս գալու ժամկետի եւ արժեքի մասին տեղեկություն չկա։





























