Չնայած բրաուզերների բազմազանությանը, աշխարհում առաջատարի դիրքը պահպանում է Microsoft-ի հին, բարի Internet Explorer-ը, որը առկա է մոլորակի համակարգիչների 58 %-ում։ Երկրորդ տեղում է  Google Chrome-ը (19,34 %)։ Եռյակը եզրափակում է  Mozilla Firefox-ը՝ 15,54 % ցուցանիշով, փոխանցում է Letnews-ը։

Ըստ մասնագետների՝ Internet Explorer-ի տարածվածությունը նրա անվտանգության եւ ֆունկցիոնալության մասին չի խոսում։ Պարզապես համակարգիչ գնողները Windows ՕՀ-ում նոր բրաուզեր չեն տեղադրում։