1974թ. Կիպրոսում թուրքական զինված ներխուժման արդյունքում տուժած կիպրոսցիների մի խումբ դիմել է Հաագայի միջազգային քրեական դատարան Թուրքիայի կառավարության դեմ հայցով: Նրանք խնդրում են «Կիպրոսի հանրապետության տարածքում Թուրքիայի հանցագործությունների, եւ մասնավորապես, գրավված տարածքներում թուրքական բնակեցումների շարունակական աճի հետաքննություն սկսել», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հայցը ներկայացվել է Եվրախորհրդարանում Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչ Կոստաս Մավրիդոսի (Դեմոկրատական կուսակցություն) եւ «Կիպրոսցիները թուրքերի ռազմական հանցագործությունների դեմ» միության կողմից: Այս ընկերակցությունը հիմնականում միավորում է Թուրքիայի զինված ներխուժման հետեւանքով իրենց տունն ու ունեցվածքը թողած փաստականներին:

Հուլիսին եւ օգոստոսին զինված հարձակումների երկու ալիքների արդյունքում թուրքական զորքերը զավթել են Կիպրոսի հյուսիսային տարածքի 37%-ը, որ մինչ այժմ թուրքերի իշխանության տակ է: