Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խնդիրները լուծելի են: Այսօր՝ հուլիսի 15-ին, մամուլիսի ասուլիսին նման կարծիք հայտնեց Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով կառույցին հանրապետության ինտեգրման ձգձգված գործընթացը:

Նրա խոսքով՝ այդ խնդիրները կրում են ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական բնույթ:

Մասնավորապես, ինչպես նշել է Իսկանդարյանը, «Հայաստանը պետք է կես տարվա ընթացքում անցներ այն ճանապարհը, ինչ Ղազախստանը, Բելառուսը եւ Ռուսաստանն անցել են մեկ ու կես տասնամյակում»: Այլ խոսքով՝ կառույցի միանալու համար անհրաժեշտ է որոշակի թվով փաստաթղթեր պատրաստել:

«Եվ հարցը դրանք տեխնիկապես պատրաստելու մեջ չէ: Կազմակերպության բոլոր անդամների համաձայնեցումը պահանջող շատ կետեր կան», - նշել է փարձագետը՝ պարզաբանելով, որ դրանց մեծ մասը վերաբերում են տնտեսական ռազմավարությանը:

Սակայն միությանը անդամակցելու Երեւանի հիմնական խոչընդոտը, քաղաքագետի կարծիքով, թաքնված է Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ ներքին կոնֆլիկների մեջ: Եվ այս իրավիճակում ոչ մի պահանջ չկա: «Երեւանը նաեւ տարբեր հակասությունների առարկա է», - ընդգծել է Իսկանդարյանը:

Այդուհանդերձ, փորձագետը հավաստիացրեց, որ այս բոլոր հարցերը կարելի է հարթել: Այլ հարց է, թե որոշակի ժամանակ կպահանջվի, ուստի մոտ օրերս կամ շաբաթներին Հայաստանը չի միանա այդ համագործակցությանը:

Հիշեցնենք, որ օրերս Ղազախստանի արտգործնախարար Էրլան Իդրիսովը հայտարարել էր, որ ԵԱՏՀ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: