Նովոսիբիրսկում տեղի ունեցած փոթորկի նկարահանումը դարձել է YouTube ինտերնետ ծառայության հիթը: Տեսանյութը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում այն հավաքել է 4,5 մլն դիտում:
Տեսահոլովակը նկարահանվել է Օբի ձախ ափին, «Նաուտիլուս» քաղաքային լողափին, հուլիսի 12-ին: Մեկ րոպեի ընթացքում միջին արագության քամին վերածվում է փոթորկի, որից հետո երկնքից հսկայական չափերի կարկուտ է թափվում: Մարդիկ փորձում են ծածկվել ամառային սրճարանների հովանոցների տակ, սրբիչներով, եւ խուճապի մատնված՝ դուրս են գալիս ջրից:
«Կտրուկ սառեցում 20 աստիճանով (+41-ից +21), գումարած փոթորկոտ քամի եւ կարկուտ: Սա Սիբիրն է, փոքրիկ», - մեկնաբանել է տեսանյութի հեղինակը:











