Գերմանիայի արեւմուտքում անհայտ անձինք 300 հազար լիտր գարեջուր են գողացել, հաղորդում է Die Westdeutsche Zeitung-ը: Նման քանակության հեղուկ տեղափոխելու համար առնվազն 10 բեռնատար կպահանջվեր:
Պարբերականի տվյալներով՝ բեռը պահվում է Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի Քրեֆելդ քաղաքում: Ինչպես հաղորդել են ականատեսները, գարեջրով բեռնված մեքենաների շարասյունը հեռացել է Դույբերգի մայրուղով, որը գտվում է շրջկենտրոն Դյուսելդորֆի մոտ:
Այժմ ոստիկանությունը հարցաքննում է ականատեսներին: Իրավապահների խոսքով՝ կասկածելի անձինք հայտնվել են հինգշաբթի, սակայն կորուստը նկատել են միայն երկուշաբթի: Իրավիճակը բարդացնում է այն, որ մոտ ժամանակներս չի ծրագրվում որեւէ առաջնություն կամ ֆուտբոլային միջոցառում, հաղորդում է Lenta.ru-ն:





























