Ոստիկաններին հաջողվել է գտնել հունիսի 15-ին Գարեգին Նժդեհ փողոցում 500 հազար դրամանոց ոսկյա շղթա հափշտակած տղամարդուն:

Հունիսի 15-ին մի քաղաքացի դիմել էր ոստիկանություն եւ հայտնել, որ անծանոթ տղամարդը իր վզից հափշտակել է 500 հազար դրամ արժողության ոսկյա շղթան: Ոստիկանները տարածքը նկարահանող տեսախցիկներով պարզել էին, թե ով կարող է կատարել հիշյալ գողությունը: Արդեն հուլիսի 11-ին ոստիկանները Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցից բերման ենթարկեցին 33-ամյա Հարություն Բուշտունցին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 176-րդ հոդվածով: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: