ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է Արցախում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների:

Ինչպես  NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Արցախի ներքին կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցության ընդլայնումը մեր հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է: Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Երկուստեք նշվել է փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը եւ խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: