Microsoft-ը նախատեսում է մինչեւ 18 հազար աշխատակցի կրճատել, ինչը ընկերության 39 տարվա պատմության մեջ ամենազանգվածային կրճատումը կդառնա:

Կրճատումներն ամենաշատը կվերաբերեն Nokia-ին, որը Microsoft-ը գնել էր ապրիլին: Այնտեղ կկրճատեն 12,5 հազար աշխատակցի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Microsoft-ն  նաեւ այսկերպ է տարեկան 600 մլն դոլար խնայելու ծրագիրն իրականացնում:

Նախկինում սպասվում էր, որ   ընդամենը 6 հազար մարդ կկրճատվի: