Այս տարի զորակոչի ժամանակ հայտնաբերվել է նախկինում ապօրինաբար 3 տարվա տարկետում ստացած 61 նորակոչիկ, ինչի պատասխանատուները կպատժվեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն այցելել էր կենտրոնական հավաքակայան։
«Զորակոչի ժամանակ լինում են նաեւ թերություններ, դուք ինքներդ տեսել եք, որ վերջին օրերի ընթացքում նախնական առումով ձերբակալվել են մի քանի մարդիկ՝ եւ զինկոմսարիատներից, եւ բժշկական համակարգից, որոնք փորձել են առողջական եզրակացություններ տալ կամ ապօրինի տարկետումներ։ Իրավապահ մարմիները զբաղվում են , որպեսզի նրանք լիարժեք պատասխան տան»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանը նշեց, որ այս տարվա զորակոչից գոհ է .«Զորակոչը ես գնահատում եմ բավականին բարձր, որովհետեւ տարեցտարի մենք ամեն ինչ անում ենք եւ զորակոչի ընթացքը բարելավելու եւ այն հասարակությանը ներկայացնելու ուղղությամբ։ Մենք լուրջ աշխատանքներ են իրականացնում յուրաքանչյուր զորակոչի նախապատրաստական փուլում, որն է՝ արդյունքերի ամփոփումը եւ լավագույն զինկոմիսարիատերների, լավագույն օղակների որոշումը»։
Պաշտպանության նախարարի կարծիքով, զորակոչի ընթացքում խնդիրներից խուսափելու համար նախազորակոչային տարիքում «ծնողները ցանկալի է լուրջ ուշադրություն դարձնեն իրենց զավակների առողջական վիճակին»։
«Լինում են դեպքեր, երբ նորակոչիկների մոտ հիավանդություններ են հայտանաբերվում կենտրոնական բժշկական հանձնաժողովում։ Նախազորակոչային տարիքում՝ 16 տարեկանից մինչեւ 18 տարեկանը, ծնողները պետք է օգտագործեն այդ երկու տարիները, բուժեն երեխաներին, դիմեն զինկոմիստարիատների կամ համապատասխան բուժհիմնարկներ»,- ասաց նախարարը։
Սեյրան Օհանյանը նշեց, որ զինակոչին օգնում է նաեւ այն, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովում ընդգրկվել են ՀՀ լավագույն բժիշկ-մանագետները. «Էականապես փոխվել է Կենտրոոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքը։ Վերջին տարիներին ընդգրկվել են մեր հանրապետության լավագույն բժիշկներ, ռազմական ոստիկանության օպերատիվ աշխատողներ, վերահսկիչ վարչության աշխատակիցներ, որոնք միասին ավելի լիարժեք գնահատական են տալիս յուրաքանչյուր նորակոչիկի առղջական վիճակին»։











