Սպիտակ մեծ շնաձուկը, որը հարձակվել է ծովառյուծի վրա, ավելի մեծ կտոր է կծել, քան կարող էր կուլ տալ, ինչի հետեւանքով սատկել է՝ փորձելով կուլ տալ հսկա կտորը:
Շնաձկան մահը նկարահանել է ականատեսը: Յուրահատուկ իրադարձությունը տեղի է ունեցել Արեւմտյան Ավստրալիայում, Քորոնադո Բիչի մոտակայքում, հաղորդում է «Mail Online»-ը:
Երբ 4-մետրանոց շնաձուկն ի վերջո սատկել է եւ ափ է հասցվել, ձկնորսական դեպարտամենտի տեսուչները զարմացել են, երբ կոկորդում ծովառյուծի կտոր են հայտնաբերել: Խեղդված գիշատիչը գրավել է լողափին գտնվող տասնյակ մարդկանց, եւ երբ հոլովակը տեղադրվել է «YouTube»-ում, այն անմիաջապես 17 հազար անգամ դիտել են:
Ինչպես հաղորդում են ավստրալիական լրատվամիջոցները, դոկտոր Ռորի Մաքոլին, որը հետազոտել է սատկած ձյանը, հայտարարել է, որ մարմնին հիվանդության կամ վնասվածքի հետքեր չեն եղել, ուստի մահվան պատճառ պաշտոնապես համարվում է կոկորդում գտնվող ծովառյուծի կտորը, հաղորդում է «FedPost.ru»-ն:
Փորձագետի կարծիքով՝ նման խոշոր կտորը կարող էր շնաձկան ներքին օրգաններինն վնասել, կամ խռիկներում ջրի շրջանառությանը, ինչն էլ հանգեցրել է մահվան: Փորձագետը նաեւ համարում է, որ հավանաբար կոկորդում գտնվող կտորի պատճառով էլ շնաձուկը հայտնվել է ջրի մակերեսին:











