Շոտլանդացի զույգը հրաշքով է փրկվել՝ բաց թողնելով երեկ Ուկրաինայի հարավում վթարի է ենթարկված Malaysia Airlines-ի «Boing - 777» ինքնաթիռը, որը հաղորդում է Lenta.Ռւ-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին:

Բարրի եւ Իզի Սիմերը հաղորդել են, որ իրենց եւ երեխայի համար Ամստերդամից Կուլա-Լուպուր թռչող օդանավում տեղ չի գտնվել, որի հետեւանքով նրան ստիպված են եղել KLM ավիաընկերության այլ չվերթին սպասել: Ամուսինները խոստովանել են, որ նրանց սիրտը կանգնում է միայն այն մտքից, որ վերջիններս կարող էին թռչել մալազիական օդանավով: «Երեւի թե այնտեղ՝ վերեւում, մեկը նայելով մեզ, ասել է. «Ձեզ այս թռիչքը պետք չէ»: Սովորաբար մենք հենց այս ընկերության միջոցով ենք թռչում Մալազիա», - նշել է Իզի Սիմը:

Boeing-777-ը հուլիսի 17-ին վթարի է ենթարկվել Դոնեցկի տարածքում: Վերջին տվյալներով՝ աղետի հետեւնքով 298 մարդ է զոհվել: