Հայաստանը 65-րդ տեղն է զբաղեցրել Ինովացիաների գլոբալ ինդեքս-2014-ում (Global Innovation Index 2014)՝ հավաքելով 36.06 բալ՝ 100 հնարավորից:

Հայաստանը նաեւ 4-րդ տեղն է զբաղեցնում ցածր եւ միջին եկամուտներ ունեցող երկրների խմբում, որում ներառված են նաեւ Մոլդովան, Ուկրաինան, Մոնղոլիան, Վրաստանը, Վիետնամը, Հնդկաստանը:

Նշենք, որ Ինովացիաների գլոբալ ինդեքսում  Հայաստանը զիջել է  դիրքերը նախորդ տարվա համեմատ, երբ զբաղեցրել էր 59-րդ հորիզոնականը:

Հարեւան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 74-րդ տեղը, Ադրբեջանը՝ 101-րդը, Թուրքիան՝  54-րդը եւ Իրանը՝ 120-րդը: 

Ինդեքսի առանձնահատկությունն այն է, որ գնահատում է երկրում  նորարարությունների կիրառումը հետեւյալ բնագավառներում՝ կրթություն, տնտեսություն, պետական կառավարում եւ այլն:

Ինդեքսը գլխավորում է Շվեյցարիան, նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան եւ Շվեդիան: