Apple ընկերությունն արտոնագրման հայտ է ներկայացրել, որը նկարագրում է օգտագործողի պահվածքի կտրուկ փոփոխության դեպքում սմարթֆոնի արգելափակման տեխնոլոգիան:

Տեսականորեն iPhone-ը կարող է իր տիրոջը նույնականացնել չափանիշների մի ամբողջ համալիրի, օրինակ՝ շարժուձեւի, գրելու ոճի եւ այլնի շնորհիվ:

Газета.Ру-ի փոխանցմամբ, բջջային սարքերում անձնական տեղեկությունների պաշտպանության ուժեղացումը կարող է մեծ պահանջարկ վայելել հատկապես կորպորատիվ հատվածում: