Հայաստանի բնակիչները հյուրընկալ, բարի եւ ձեռք մեկնող են: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ պատանիները, որոնց մի մասն առաջին անգամ էր հայրենիքում։
Պատանիների մի մասը խոստովանեց, որ Հայաստանին ծանոթանալուց հետո այլեւս չի ուզում հեռանալ այստեղից:
Պատանիներին ամենից շատ դուր է եկել գիշերային Երեւանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստանի գեղատեսիլ բնությունը:
Նշենք, որ ծրագրի մասնակիցները մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից էին։ 2009-ից «Արի տուն» ծրագիրը ամեն ամառ Հայաստան է բերում 13-18 տարեկան սփյուռքահայ երեխաներին:











