ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ակտիվիստներին զենքի խոշոր խմբաքանակ մատակարարելու համար:

CNN հեռուստաալիքի եթերում Քերրին հայտարարել է, որ նախորդ ամիս ԱՄՆ-ն Ռուսաստանից Ուկրաինա զենքի մատակարարման շարժ է արձանագրել, որպես օրինակ բերվում է 150 զրահամեքենաների, տանկերի եւ հրթիռային սարքավորումների շարքերը, որոնք փոխանցվել են ռուսամետ ակտիվիստներին:

Նա նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է ռուսամետ ակտիվիստների կողմից ռուսական SA-11 ռադարային կառավարմամբ հրթիռային համակարգ փոխանցելու վերաբերյալ բանակցությունները, որի օգնությամբ էլ խփվել է մալայզիական «Բոինգը», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի դրանից, ըստ Քերիի,  ԱՄՆ-ն տեղեկություն ունի, որ Ռուսաստանի հարավ-արեւմուտքում գտնվող ուսումնական կենտրոնում տեղի է ունենում մարտիկների պատրաստում: 

«Պարզ է, որ Ռուսաստանն քաջալերում է անջատականներին,  զինում նրանց, մարզում», - հայտարարել է պետքարտուղարը:

Ըստ նրա` միջազգային փորձագետները միայն սահմանափակ  հասանելիություն են ստացել օդանավի վթարի վայրում:

«Հարբած անջատականները զոհերի մարմինները դրել են բեռնատարները եւ դուրս տարել վթարի վայրից… Այն ամենն, ինչ կատարվում է, իսկապես գրոտեսկ է, որը ոչ մի կապ չունի նախագահ Պուտինի հայտարարությունների հետ»: