Ոստիկանության աշխատակիցները հուլիսի 18-ին զանգ են ստացել այն մասին, որ Ավանսովի փողոցների մեկի տան ավտոտնակում կա զենք-զինամթերք:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները, փրկարարներն ու զինված ուժերի սակրավորները ավտոտնակի սալիկների տակից հայտնաբերել եւ առգրավվել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Տանտիրուհին պատմել է, որ ապօրինի զենքի մասին իրեն հայտնել է ամուսինը՝ մահանալուց առաջ:

Հայտնաբերված զենք-զինամթերքը հանձնվել է պաշտպանության նախարարությանը:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: