Թբիլիսին շնորհակալ է ուկրաինական իշխանություններին այն բանի համար, որ նրանք հրաժարվել են ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։

«Ուզում եմ լրագրողների ներկայությամբ շնորհակալություն հայտնել Ուկրաինայի նախագահին եւ արտգործնախարարին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սատարող հայտարարությունների համար։ Դա մեկ անգամ եւս հաստատում է այն կայունացնող դերը, որն Ուկրաինան խաղում է տարածաշրջանում»,- ասել է Վաշաձեն։

Ռուսատանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։ Ռուսական ԶԼՄ-ները ակտիվորեն քննարկում էին այն բանի հնարավորությունը, որ Յանուկովիչը կհետեւի Մոսկվայի օրինակին։ Սակայն Ուկրաինայի նախագահը հունիսի 4-ին հայտարարեց, որ Ուկրաինան չի ճանաչում Աբխազիան եւ Հարավային Օսիան։