Աշխարհի խոշորագույն սոցկայք Ֆեյսբուքը ներկայացրել է «Պահպանել» ֆունկցիան, որը թույլ է տալիս օգտատերերին նշել իրենց հետաքրքրող վեբ-էջը հետագայում դիտելու համար: Այդ մասին հաղորդվում է ֆեյսբուքի պաշտոնական բլոգում:

«Պահպանել» (Save) կոճակը կտեղադրվի «Հավանել» (Լike) կողքին: Պահպանված նյութերը կարխիվացվեն ցուցակում եւ ավտոմատ կերպով կտեսակավորվեն ըստ կատեգորիաների: Ցուցակը տեսանելի կլինի բացառապես օգտատիրոջը, եթե նա չորոշի կիսվել իր ընկերների հետ այս կամ այն էջով:

Ցուցակի նկատմամբ հասանելիությունը կարելի է ապահովել կամ Facebook-ի գլխավոր էջի ձախ մենյուից, կամ բջջային հավելվածներում «Ավելին» կաճակի օգնությամբ:

Ինչպես նշվում է, որ այս կամ այն հղումները պահպանելու հնարավորությունը, օրինակ՝ օնլայն հոդվածները կամ լուսանկարների հետաքրքիր հավաքածուները, ֆեյսբուքյան լսարանում ամենապահանջվածն է: Սոցկայքի բոլոր օգտատերերը (1,23 մլրդ) «Պահպանել» գործառույթի հնարավորթյուն կունենան արդեն մոտակա մի քանի օրերին: