Զարմանալի եւ զավեշտալի ավտոպատահար է տեղի ունեցել Վլադիվոստոկում: Թեթեւ մարդատար Toyota Vitz-ը բախվել է Lexus-ին, որովհետեւ ղեկին գտնվող կնոջ տեսադաշտը փակել էր մեքենայի կապոտից կախված ամուսինը, փոխանցում է «Ռոսբալտը»:
Հաղորդվում է, որ ամուսինները վիճել էին, ինչից հետո 28-ամյա կինը, երեխային վերցնելով, ցանկացել է հեռանալ մեքենայով: Զայրացած ամուսինը հետեւից հասել եւ թռել է կապոտի վրա: Վախեցած կինը ոտքը դրել է գազի ոտնակին: Նրանք այս վիճակով մի քանի կմ են անցել գիշերային փողոցներով:
Ինչ-որ պահից սկսած՝ այս ամենը սկսել է նկարահանել հանդիպակաց ուղղությամբ ընթացող Lexus-ի ուղեւորը: Վարորդը մանեւրել է՝ ավելի հաջող ռակուրս գտնելու համար, ինչի արդյունքում բախում է տեղի ունեցել:











