Լոնդոնը սեփական աչքով՝ առանց բազմոցից վեր կենալու տեսնելը հնարավոր է դարձել   Google ընկերության շնորհիվ:

Google Maps եւ Google Earth ծառայությունների շնորհիվ կարելի է բրիտանական մայրաքաղաքը զննել ամենայն մանրամասնությամբ:

Ցանկացած փողոց կամ տեսարժան վայր դիտելու համար բավական է մուտքագրել դրա անվանումը որոնման տողում, հետո սեղմել դիտման կոճակը, հայտնում է Euromag-ը՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Բոլոր տեսարժան վայրերն ու բնապատկերները տեղեկատվական հսկան ներկայացնում է 3D ձեւաչափով: