Այս տարվա աշնանը, iPhone 6-ի հետ մեկտեղ, Apple-ը պատրաստվում է թողարկել իր վճարային ծառայությունը: Ծառայության օգնությամբ iPhone օգտատերերը կարող են իրենց սարքերի միջոցով վճարել առեւտրային կենտրոնների տարբեր ապրանքների համար:

Apple-ի ներկայացուցիչները վարկային վճարային քարտերի  հիմնադիր ընկերությունների հետ արդեն բանակցություններ են վարել Apple-ի բջջային քսակում բանկային տեղեկատվության օգտագործման հնարավորության շուրջ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, iPhone-ի նոր մոդելը հագեցած է անվտանգության հատուկ համակարգով տվյալների հուսալի գաղտնիության ապահովման համար:

Նշվում է, որ Visa-ն արդեն մասնակցում է այս նախագծին:

Հավանական է, որ Apple-ի վճարային համակարգը կաշխատի  Touch ID-ի հետ սերտ կապի պայմաններում, իսկ տվյալների փոխանակման համար կօգտագործվի ոչ թե այսօր մեծ տարածքում գտած NFC տեխնոլոգիան, այլ Bluetooth եւ Wi-Fi-ը: