Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Apple ամերկյան ընկերության կողմից երաժշտական ծառայություն եւ ականջակալներ արտադրող Beats Electronics-ի ձեռքբերումը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին: Գործարքի գինը կազմում է  3 մլրդ դոլար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Beats-ի հիմնադիրները՝ երաժշտական պրոդյուսերներ Ջիմի Հայովին եւ ռեփեր Դոկտոր Դրեն կդառնան Apple-ի լիիրավ աշխատակից եւ կաշխատեն ինտերնետ-ծառայությունների գծով Apple-ի փոխնախագահ Էդի Քյուի անմիջական տնօրինությամբ:

Ինչպես հայտարարել են ԵՄ-ի հակատրաստային կարգավորող Եվրահանձնաժողովում, Apple եւ Beats-ի գործարքը որոշ երկյուղածություն է առաջ բերում, քանի կազմակերպությունների համատեղը մասնաբաժինը ականաջակալների արտադրության շուկայում եւ միավորված ձեռնարկությունը այդ շուկայում ուժեղ մրցակցության հետ կբախվի:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Apple-ը պատրաստվում է ձեռքբերել  Swell ռադիոհավելվածը: Գործարքի արժեքը կկազմի 30 մլն դոլարլ: