Միկրոբլոգների ամերիկյան Twitter ցանցը ձեռք է բերել Madbits գործարկիչը, որը պատկերների որոնման ծառայություններ է իրականացնում:

 Madbits տեխնոլոգիաները մասնագիտացված են վերլուծության եւ պատկերների որոնումների ոլորտում: Անցած տարի ընկերությունը Momentsia հավելվածն էր ստեղծել, որը թույլ է տալիս օգտատերերին իրենց կողմից արված լուսանկարներից կոլաժներ պատրաստել, հաղորդում է RBK-ը:

Madbits-ը վերջին ժամանակներս պատկերների հետ աշխատանքներին մեծ ուշադրություն դարձնող Twitter-ի համար տրամաբանական ձեռքբերում էր: Ավելի վաղ, Twitter-ը թույլ էր տալիս նշել մարդկանց կայքում տեղադրված լուսանկարների մեջ, (ֆեյսբուքի՝ ընկերության գլխավոր մրցակիցներից մեկի ելակետային գործառույթը) միանգամից մի քանի լուսանկար ավելացնել եւ թվիթներին միացնել  GIF  ֆորմատի անիմացված պատկերներ:

Հուլիսին Twitter-ը TapCommerce գովազդային սթարթափն էր ձեռք բերել: Վերջինս զբաղվում է հաճախորդների կրկնակի անգամ ներգրավմամբ, ովքեր իրենց բջջային հեռախոսներում արդեն ներբեռնել են այդ հավելվածը: