Google ընկերությունը երկու արտոնագիր է ձեւակերպել, որտեղ նկարագրվում են հատուկ սենսորներով հագեցած կոնտակտային լինզաների կիրառությունը: Դրա համար կօգտագործվի աչքի ծիածանաթաղանթի ինքնատիպ մատնահետքը, որը եզակի է յուրաքանչյուր մարդու համար:

Փաստաթղթերում նկարագարված ծիածանաթաղանթի հետքի ստացման գործընթացը ներառում է երեք փուլ, հաղորդում է Mignews-ը:

Առաջին փուլում լույսն ընկնում է աչքի ծիածանաթաղանթի վրա, այնուհետեւ կոնտակտալին լինզայի ներսում կամ մակերեւույթին տեղակայված լուսազգայուն սենսորները գրանցում են դրանից արտացոլված լույսը՝ պատկեր ստեղծելով որոշակի շաբլոնի հետ:

Երրորդ փուլում տեղի է ունենում ստացված շաբլոնի վրա հիմնված իդենտիֆիկատորի տրամադրում: Դա պետք է ավելի պարզեցնի նույնականացման հաջորդական ընթացակարգերը: